ՌԴ 3 թերթ նույն գլխագրերով է թողարկվել՝ ի աջակցություն լրագրող Գոլունովի10 հունիսի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ», «Վեդոմոստի» և ՌԲԿ թերթերը հունիսի 10-ին պատմության մեջ առաջին անգամ միանման գլխագրերով են թողարկվել՝ ի աջակցություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի: Արդեն առավոտյան այդ թերթերը հնարավոր չէր գնել մոսկովոյան կրպակներում, հայտնում է «Սնոբը»: «Ես (Մենք) Իվան Գոլունովն եմ» շապիկով թերթերը վաճառելու մասին հայտրարություն էր տարածվել Avito-ում՝ 3 պարբերականի համար վաճառողը 15,000 ռուբլի է ուզում: Հետաքննիչ լրագրող Իվան Գոլունովը, որը հայտնի է Մոսկվայի քաղաքապետարանում կոռուպցիայի մասին նյութերով, ձերբակալվել է՝ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափի թմրանյութ իրացնելու մտադրության մեջ: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա մոտից առգրավվել է 4 գ մեթիլէֆեդրոն և 5 գ կոկաին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ թմրանյութերի հետքեր Գոլունովի ձեռքերին չեն եղել: Գոլունովը կարծում է, որ թմրանյութը կարող էին իր իրերի մեջ դնել թաղման բյուրոյի մասին հետաքննության պատճառով: «Մեդուզայի» խմբագրությունը վստահ է, որ Գլունովն անմեղ է: Մոսկվայում ամեն օր պիկետներ են կազմակերպվում՝ մասնակցում է 1 անձ, որին հետո փոխարինում է մեկ ուրիշը: Հունիսի 12-ին ՌԴ-ում երթ են մտադիր անցկացնել Գոլունովի ազատության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |