Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել![]() 10 հունիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել: Դատարանը նման որոշում է կայացրել Հայբիզնեսբանկի դիմումի հիման վրա, ասվում է դատական տեղեկատվական համակարգում։ Նրա գույքի վրա արգելանք է դրվել: 2017-ի հունիսին Սուրիկ Խաչատրյանը 1 մլն դոլար գումարի վարկ է վերցրել Հայբիզնեսբանկից, որի հետ պայմանագրով գրավադրվել է Խաչատրյանի անշարժ գույքը՝ տունը Երևանի կենտրոնում: Նախկին մարզպետը պայմանագրով իր պարտավորությունները չի կատարել՝ նա բանկի կողմից զգուշացվել է, որ եթե ժամկետանց գումարը չվճարվի, ամբողջ գումարն ու վնասները կբռնագանձվեն: Զգուշացումն արվել է 2018-ի հունիսին, իսկ դեկտեմբերին արդեն Խաչատրյանը սնանկ է ճանաչվել: ժամկետանց օրերի քանակը կազմել է 254 օր: 2018-ի դեկտեմբերի դրությամբ Խաչատրյանի պարտքը կազմել է մոտ 1 մլն 12 հազար դոլար: Քանի որ բանկի պահանջները չեն կատարվել, նախկին մարզպետը սնանկ է ճանաչվել: Դատարանը գտել է, որ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանի կողմից ներկայացված առարկություններն անհիմն են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |