ՀՔԾ պետ. Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս10 հունիսի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունից հետո կլինե՞ն նոր ձերբակալություններ, ասել է, որ աշխատանքները շարունակվում են շատ ակտիվ, սակայն չի կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է։ Դիտարկմանը, թե Գեղամ Պետրոսյանն ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին՝ Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս», հայտնում է Panorama.am-ը: Այն հարցին, թե տեսադաշտում կա՞ն կասկածյալներ, ՀՔԾ պետը պատասխանել է. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»: Անդրադառնալով այն հանգամանքին, թե կա՞ն ապացույցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը՝ ՀՔԾ պետը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չի պատասխանի: «Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դատարանն էլ բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, այսինքն՝ գտել է, որ առկա է և հիմնավոր կասկածը, և հիմքը»,- ընդգծել է նա: Սասուն Խաչատրյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի սպանությունների բոլոր հեղինակներին էլ պետք է բացահայտել: «Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, այդ մասին ունենք բազմաթիվ ապացույցներ, ինչն օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ լալավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»,- ասել է նա: ՀՔԾ պետը նաև հույս է հայտնել, որ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների:Դիտարկմանը՝ եթե ցուցմունք չի տալիս, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող են նոր բացահայտումներ լինել, Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»: Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ մարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |