Ինչու չի կառուցվում Սևանի խոստացված լճափնյա հետիոտն ճեմուղին![]() 10 հունիսի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2019-ի հունվարին հայտնել էր, որ նոր թափ է հաղորդվել 2018-ին մեկնարկած Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման ծրագրին, ըստ որի պետք է կառուցվեր մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղի: PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի իրականացման աշխատանքները դեռ չեն իրականացվում, քանի որ նախորդ ներկայացված էսքիզային լուծումներում «լիարժեք հաշվի չէին առնված Սևան քաղաքի տեղադիրքը, ինչպես նաև անհրաժեշտ հետիոտն և տրանսպորտային կապերը»: Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել է քննարկում նախագծողների հետ: Հաշվի առնելով, որ ներկայացված նախագիծն ավարտուն չէ` այն ներառվել է ՀՀ կառավարության 2019 թվականի միջոցառումների ծրագրում, նշել է Ղուլարյանը: Ըստ ծրագրի՝ ճեմուղին ծառայելու է որպես կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ: Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |