ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը, հնարավոր է, հարևան երկրներից մեկից տարածված լինի

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը, հնարավոր է, հարևան երկրներից մեկից տարածված լինի

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասունի Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել:

«Հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որ թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ այլ երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը»,- ասել է ՔԿ նախագահը:

Նա հավելել է, որ այժմ նշանակվել են փորձաքննություններ: Փորձաքննությամբ հերքվել է նաև ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---