ՊԵԿ-ի տեսուչը հարկերը թաքցրած տնտեսվարողներից կաշառք է վերցրել![]() 10 հունիսի 2019 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։ Պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013 - 2019 թվականներին Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |