Նյու Յորքի կենտրոնում ուղղաթիռը բախվել է երկնաքերին![]() 11 հունիսի 2019 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ուղղաթիռը բախվել է երկնաքերին: Այդ մասին հայտնում է քաղաքի հրշեջ դեպարտամենտը Twitter-ի իր էջում: Մեկ մարդ զոհվել է, հայտնում են իրավապահ մարմինները: Դա տեղի է ունեցել Մանհեթենի 7-րդ փողոցում: Ոստիկանությունը պարզում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկնաքերի տանիքին: Առաջացած հրդեհը փրկարարները մարել են, գրում է «Վեդոմոստին»: Ուղղաթիռում մեկ մարդ է եղել: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: Ըստ նախնական տեղեկատվության, ուղղաթիռը պարտադրված վայրէջք է կատարել առաջացած խնդիրների պատճառով: ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունում հայտարարել են, որ տեղեկություններ են հավաքում միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է պատահարի մասին, հայտնել է Սպիտակ տունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |