ՌԴ-ն կենսաթոշակ կտա աշխատանքային ներգաղթյալներին ԵՏՄ երկրներից11 հունիսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտներին՝ դա կապահովվի ԵՏՄ կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել: Այժմ ներգաղթյալները մուծումներ են անում ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ, սակայն թոշակ չեն ստանում: ԵՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և փոխանցումներ է կատարել Կենսաթոշակային հիմնադրամ, նրան թոշակ կվճարի նաև հայրենիք վերադառնալուց հետո: Համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել էր դեռևս 2019-ի մարտին, իսկ մայիսին ՌԴ աշխատանքի նախարարությունը փաստաթղթերի փաթեթն ուղարկել է կառավարությանը կից Փորձագիտկան խորհրդի քննարկմանը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել այն, հայտնում է ՌԲԿ-ն: Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դեպոզիտարիումը կստանա գրավոր ծանուցում առ այն, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ավարտին են հասցրել ներպետական ընթացակարգերը: «Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը և մինչև տարեվերջ կվավերացվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից»,-ասել են նախարարությունում: ԵՏՄ անդամ են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, ՀՀ-ն ու Ղրղզստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |