ԵԱՏՄ միասնական կենսաթոշակային համակարգ է մշակվում. Ինչ է այն ենթադրում![]() 11 հունիսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկները կենսաթոշակային միասնական համակարգ են մտադիր ներդնել: Նա նշել է, որ նոր համաձայնագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: «Դրանք նախատեսում են տարածքային սկզբունքի փոխարեն կիրառել համամասնական սկզբունքը: Սա նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքները: Այսինքն՝ եթե քաղաքացին աշխատել է ՀՀ-ում, որից հետո տևական ժամանակով տեղափոխվել է բնակության ՌԴ, նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված թոշակը: Բայց, կրկնում եմ, սա միջպետական ու միջազգային պայմանագրի կարգավորման հարց է: Այս համաձայնագիրն առաջիկայում ստորագրելուց ու ԱԺ կողմից վավերացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի»,- ասել է փոխնախարարը: Սաիյանը հայտել է, որ միջազգային պրակտիկայում արտերկրում գտնվող անձանց թոշակ վճարելու հարցը որոշվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով: «Ներկայում ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ շրջանակում: Այդ համաձայնագիրը գործում է, բայց տարածքային սկզբունքով: Դա նշանակում է, որ անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության տարածքում, որտեղ տվյալ անձը բնակվում է: Եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալու իր կենսաթոշակը», - հայտնել է փոխնախարարը: : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |