ՀՀ-ն 2019-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած 20 երկրների թվում է

ՀՀ-ն 2019-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած 20 երկրների թվում է

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է 2019-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության համար նախընտրելի երկրների վարկանիշը:

Ռուսաստանից ՀՀ զբոսաշրջային ուղևորությունների քանակը 2019-ի առաջին 3 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19%-ով՝ հասնելով 94,000-ի:

Ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրերի 20-յակում են՝ Աբխազիան (803, 000 ուղևորություն), Ֆինլանդիան (731, 000 ուղևորություն), Ղազախստանը (528, 000), Թայլանդը (494, 000), Չինաստանը (484, 000), Էստոնիան (389, 000), Ուկրաինան (380, 000), Թուրքիան (341, 000), ԱՄԷ-ն (316, 000), Գերմանիան (307, 000), Իտալիան (269, 000), Լեհաստանը (247, 000), Վրաստանը (208, 000), Վիետնամը (189, 000), Իսպանիան (146, 000), Ադրբեջանը (130, 000), Լիտվան (121, 000), Չեխիան (105, 000), Ֆրանսիան (102, 000) և Հայաստանը (94, 000):

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---