ԶԼՄ. Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը սաուդացի թագաժառանգի զբոսանավում է![]() 11 հունիսի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը վաճառվել էր ռեկորդային $450 միլիոնով, հայտնաբերել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի զբոսանավում, հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ կտավը կմնա զբոսանավի վրա, մինչև որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կկառուցեն, որտեղ նախատեսվում է ցուցադրել նկարը: Մայիսի 26-ի դրությամբ զբոսանավը գտնվում էր Կարմիր ծովում՝ եգիպտական Շարմ էլ Շեյխի մոտ: Մարտին The New York Times-ը հայտնել էր, որ «Աշխարհի փրկիչը» կտավն անհետացել է: Ըստ պարբերականի, կտավը պետք է ցուցադրվեր ԱՄԷ Լուվրի մասնաճյուղում, սակայն այն թանգարանւմ չի եղել և աշխատակիցներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այն: Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնեց, որ մեծ նկարչի կտավը փոխանցվել է նոր սեփականատիրոջը 2017-ի դեկտեմբերին, գնումից անմիջապես հետո: Նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել: Ըստ պարբերականի, աճուրդում կտավը գնել էր սաուդացի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ռեկորդային $450 միլիոնով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |