+3ԳԲ ինտերնետ փաթեթ՝ Viva սակագնային պլանի բոլոր բաժանորդներին![]() 11 հունիսի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ Viva սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: +3ԳԲ ինտերնետ փաթեթի գինը 500 դրամ է: Ծառայության կարգավիճակի և օգտագործած ինտերնետի ծավալի ստուգուման համար հարկ կլինի ուղարկել *888# հրահանգը: Ծանոթություններ. • Սակագնային պլանում ներառված ակտիվ ինտերնետային փաթեթ ունենալու դեպքում՝ նախ սպառվում են ներառված փաթեթով տրամադրվող ինտերնետը, այնուհետև, BIT 1 կամ Super BIT ծառայություններն ակտիվացված լինելու դեպքում՝ այս ծառայություններով տրամադրվող ինտերնետը, և միայն դրանից հետո՝ ակտիվացված «+3ԳԲ» ինտերնետի փաթեթը: • Հավելյալ ինտերնետի փաթեթը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը: • +3ԳԲ ինտերնետ փաթեթ ակտիվացնելիս այն գումարվում է սակագնային պլանում ներառված ինտերնետային փաթեթի մնացորդին: • Viva կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, +3ԳԲ ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել՝ այն սպառած լինելու դեպքում: • Viva կանխավճարային բաժանորդների համար սակագնային պլանի ակտիվ փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը, +3ԳԲ ինտերնետ փաթեթը նորից կարելի է ակտիվացնել նաև 20ՄԲ-ից պակաս մնացորդ ունենալու դեպքում. այս դեպքում մնացորդը կզրոյանա: • +3ԳԲ ինտերնետ փաթեթն ակտիվացնելիս հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |