ՀՀ-ն ու ՌԴ-ն Ուրարտուի մասին ցուցահանդեսի շուրջ են բանակցում![]() 11 հունիսի 2019 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանն ու ՌԴ Պուշկինի անվան թանգարանը բանակցում են ուրարտական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես նախապատրաստելու շուրջ, որը կարող է համաշխարհային սենսացիա դառնալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկյացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Շվիդկոյը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին», որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը: «Մոսկովյան թանգարանում շատ հետաքրքիր նմուշներ կան: Շատ մեծ հավաքածու կա մյուս թանգարանւմ»,-ասել է Շվիդկոյը՝ հավելելով, որ ցուցադրությունը հետաքրքիր կլինի հայ և ռուս հանրությանը, սակայն, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև այլ երկրներում: «Դա վառ պատմություն կլինի: Նման տիպի նախագծերը չափազանց կարևոր են»,-ասել է նա: Շվիդկոյը շեշտել է հայկական զգալի ներկայությունը ռուսական մշակույթում, որպես օրինակ բերելով Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, «Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շախնազարովին: Նա հավելել է, որ հայ դասական Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: «Այս ամենը լավ հիմք է մշակութային կապերի համար, սակայն, կան նաև խնդիրներ: Մեզ անծանոթ է ժամանակակից հայ գրականությունը, ռուսականն էլ ՀՀ-ում բավականաչափ լավ չէ ներկայացված: Կինոյում գործակցությունը շատ թույլ է»,-ասել է նա: Շվիդկոյը կարևորել է երիտասարդական փոխանակումները, ինչը կնպաստի ժամանակակից արվեստը երկուստեք ներկայացնելուն՝ հավելելով, որ վերոնշյալ հարցերի շուրջ խոսել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Դիլիջանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |