Մայիսին օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 11.7%-ով![]() 11 հունիսի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243,016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7%-ով, հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն: 2019-ի մայիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13.7%-ով: Եթե 2018-ի մայիսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,289 ուղևոր, ապա 2019-ի մայիսի ցուցանիշը կազմել է 229,974: 2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13,042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9%: Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 1.038 մլն մարդ, որը 8.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |