Կովկասի ամենամեծ՝ Tbilisi Open Air երաժշտական փառատոնը 10 տարեկան է![]() 11 հունիսի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ երաժշտական Tbilisi Open Air փառատոնը 2019 թվականին նշում է 10-ամյակը: Այս տարի փառատոնը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Lisi Wonderland համերգասրահում հունիսի 21-23-ը: Փառատոնին կմասնակցեն միջազգային հայտնի այնպիսի խմբեր, ինչպիսիք են Franz Ferdinand-ը, Mogwai-ն, UNKLE-ը, Rhye-ը, The Subways-ը և այլն: Փառատոնի կազմակերպիչները չորս տարբեր բեմ են նախապատրաստել երաժիշտների համար՝ Main Stage, EYESTAGE, Garden Stage և Singer Stage: 10 տարում Tbilisi Open Air փառատոնը ընդգրկել է ավելի քան հազար արտիստի: Նախորդ տարիներին կայացած փառատոններում ելույթ են ունեցել Deep Purple-ը, Placebo-ն, Archive-ը, Anathema-ն, Tricky-ն և այլ հայտնի խմբեր ու անհատ երաժիշտներ: Փառատոնի մասնակցության համար հասանելի են առցանց տոմսեր: Փառատոնի երեք օրվա մուտքի տոմսն արժե 180 լարի կամ մոտ $55, մեկ օրվա մուտքինը՝ 75 լարի կամ մոտ $23, իսկ երեկոյան մուտքի տոմսը՝ 35 լարի կամ $11: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |