Նախարար. 5-12-րդ դասարանների դասագրքերը նույնպես երկհատոր կլինեն11 հունիսի 2019 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Տարրական դասարանների դասագրքերը երկհատոր դարձնելու գործընթացը ընթացքի մեջ է՝ գրքերը գնացել են տպարան: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ երկար են աշխատել, որ կիսելու պարագայում դասապրոցեսն ու բովանդակությունը չտուժեն: Նա հայտնել է, որ բացի տարրականներից, նաև 40 անուն դասագրքեր՝ 5-12-րդ դասարանների, նույնպես կլինեն երկհատոր, հայտնում է Shantnews-ը: Նախարարը նաև կոչով դիմել է ծնողներին` հորդորելով երեխաների համար պայուսակ ընտրելիս նախապատվությունը տալ ավելի թեթև ու պարզ պայուսակներին, քանի որ հաճախ պայուսակներն ավելի ծանր են լինում, քան գրքերն ու գրենական պիտույքները: «Երբ խոսում ենք 1-2 կգ քաշի մասին, դա վերաբերում է գրենական պիտույքներին և գրքերին, պայուսակի քաշը դրա մեջ չի մտնում: Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ ծնողները երբեմն վերցնում են պայուսակը, ասում նայեք` որքան ծանր է, բայց երբ գրքերն ու գրենական պիտույքները հանում ես, դրանից պայուսակի ծանրությունը չի նվազում, որովհետև ինքնին պայուսակն արդեն շատ ծանր է»,- ասել է նախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |