ՌԴ ռազմական կցորդ. Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգավոր չեն![]() 11 հունիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում: «Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասել է Անդրեյ Գրիշուկը, հայտնում է Aysor.am-ը: Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուշի ուշով հետևում է զորավարժություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |