Ամերիկյան պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400-ի գործարքի պատճառով![]() 11 հունիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել, հայտնել է Euronews-ի թուրքական ծառայությունը։ Օրինագծով առաջարկվում է «Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ ռուսական համակարգերից չհրաժարվելու դեպքում, ինչպես նաև վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է պալատի կողմից օրինագծի ընդունումը: 2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |