Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության հանգուցալուծման գործում18 սեպտեմբերի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Հարավային Օսեթիայի դեմ վրացական ագրեսիայի հետեւանքով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած հակամարտության հանգուցալուծման գործում: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթթակին: «Մենք չենք պատրաստվում միջնորդ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Միեւնույն ժամանակ տարբեր գաղափարների քննարկումը կարող է նպաստել Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն»,-ասել է Մոթթակին, հաղորդում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Իրանի նախարարի խոսքերով, Թեհրանն ուշադիր հետեւում է իրավիճակին զգայուն եւ կարեւոր կովկասյան տարածաշրջանում, որտեղ ամեն մի ճգնաժամ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Նախօրեին Թեհրանում Մոթթակին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ օտարերկրյա երկրների թերացումներն ու սխալ ազդանշանները ճգնաժամ առաջացրին Հարավային Կովկասում: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետեւանքով Կովկասում ծագած խնդիրների լուծման համար չի պահանջվում ՆԱՏՕ-ի միջամտությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |