Նիդերլանդներում էրդողանի՝ Ցեղասպանության զոհերին պիտակավորելը դատապարտող բանաձև են ընդունել![]() 11 հունիսի 2019 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից 2019-ի ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը: Նա գրել է նաև, որ երկրի օրենսդիր մարմինը միաժամանակ պարտավորեցրել է կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ «Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար», - գրել է Սիմոնյան։ Ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակների ու նրանց աջակիցների արտաքսումը ամենատրամաբանական վարքագիծն է եղել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |