ԱԳ նախարարը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստին![]() 12 հունիսի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Մնացականյանը հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:2018-ի հունիսին Բրյուսելում կայացել է գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցող պաշտոնական պատվիրակությունը ղեկավարվում էր Հայաստանի կողմից՝ ԱԳ նախարարի, ԵՄ կողմից՝ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |