Փաշինյանը՝ Պուտինին և Մեդվեդևին. ՀՀ և ՌԴ միջև օրինակելի հարաբերություններն ամրապնդվում են12 հունիսի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության էլ ավելի ամրապնդմամբ: Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցությանզարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում։ «Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ: Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպություններիշրջանակներում փոխգործակցության ընթացքում:Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»,-ասված է Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |