Քաղաքապետ. Վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կհատկացվի![]() 12 հունիսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ԱԺ-ում հայտնել է, որ 2019 թվականին քաղաքապետարանը վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կտրամադրի: «Վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված՝ 134 մլն դրամ: Այսպիսի գումար երբևէ չի եղել տրամադրված», - ասել է քաղաքապետը: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»: Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները. նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |