Հունիսի 12-17-ը կեսօրից հետո կարճատև անձրևներ կլինեն

Հունիսի 12-17-ը կեսօրից հետո կարճատև անձրևներ կլինեն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` հունիսի 12-17-ը կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ հունիսի 12-17-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի +30...32-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---