ՀՀ-ում գյուղապահովագրության համակարգ են ներդնում![]() 12 հունիսի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ուղղությամբ աշխատանքները սկսված են: Այդ մասին 2018-ի գյուղատնտեսական ոլորտի բյուջետային ծախսերը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով նաև այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են այդ ֆինանսավորմամբ, հայտնում է Shantnews-ը։ Մասնավորապես նա նշել է, որ գյուղատնտեսության մեջ ռիսկերից խուսափելուն միտված ծրագրերը Հայաստանում իրականացվում են 3 ուղղությամբ․ • հակակարկտային կայանների շահագործում, • հակակարկտային ցանցերի կիրառում, • գյուղատնտեսական ապահովագրություն։ Նախարարը հիշեցրել է, որ առաջին երկուսն արդեն իրականացվում են, իսկ մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել կիրառումը։ Այդ մեթոդը, ըստ նախարարի, օգտակար կարող է լինել որոշակի բույսերի դեպքում։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրությանը, ապա, ըստ նախարարի, դիտարկվում է երկու գործոն՝ ապահովագրություն կարկուտից ու ցրտահարությունից։ Նա հույս է հայտնել, որ այս տարի քննարկումները կավարտվեն, ու համակարգը կսկսի գործել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |