Վրաստանը որոշել է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին![]() 12 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն առաջիկայում կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանական Գաբալայում՝ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում: «Մեր ռազմավարական գործակցության չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք ասյօր որոշեցիքն, որ Վրաստանը ևս կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»,-ասել է Իզորիան: Իզորիան հավելել է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է Interfax.az-ը: «Հանդիպմանը մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ ճանաչում ենք միմյանց տարծքային ամբողջականությունը»,-հավելել է նա: Իզորիան շեշտել է, որ Գաբալայի հանդիպումը կարևոր էր «երեք երկրների ժողովրդների անվտանգության ապահովման տեսակետից»: Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |