Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ դեսպանը հանկարծամահ է եղել![]() 12 հունիսի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը հանկարծամահ է եղել: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը: Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958-ին Ադրբեջանի ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժնում: Եղել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Դիվանագիտական աստիճանն է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր դեսպան: ՀՀ նախագահի 2018-ի նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |