Քոչարյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվել է![]() 12 հունիսի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացաված հայցից, այս մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության համար: Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է անձռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշմանը: «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: Այս խոսքերը Քոչարյանը համարել էր զրպարտություն և դիմել դատարան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |