Նախարարությունների օպտիմալացումից 15 հաստիք արդեն կրճատվել է![]() 12 հունիսի 2019 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում արդեն 15 հաստիք է կրճատվել: Նախարարն ասել է, որ առաջիկայում նույնպես լինելու են կրճատումներ: Հարությունյանը նշել է, որ կրճատումներ անելիս հաշվի է առնվելու աշխատողների արդյունավետության մակարդակը: «Մենք նախարարությունում արդյունավետության բարձրացման համար նոր կառուցվածքային փոփոխություն պիտի անենք և տեսնենք աշխատողների արդյունավետությունը: Նրանցից էլ շատ բան է կախված», - ասել է նախարարը: Ավելի վաղ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |