Մոսկվայում մոտ 550 ցուցարար է ձերբակալվել![]() 13 հունիսի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկավյում «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի աջակցության ցույցից 549 մարդ է ձերբակալվել, հայտնում է «ՕՎԴ-ինֆոն»: Մոսկվայի ՆԳՆ վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ակցիային մասնակցել է 1200 մարդ, որից 200-ը ձերբակալվել է: 23:38-ին գերատեսչությունը հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն ոստիկանության բաժանմունքներում դեռևս 4 մարդ կա, մյուս բոլորին ազատ են արձակել, գրում է «Վեդոմոստին»: Գոլունովի աջակցության երթը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Ձերբակալությունները սկսվեցին 12:00-ին ակցիայի մեկնարկից անմիջապես հետո: Հունիսի 6-ին ՌԴ ոստիկանությունը ձերբակալել էր լրագրող Գոլունովին թմրանյութերի իրացման կասկածանքով: Գոլունովը չի ընդունել մեղքը և հայտարարել է, որ թմրամիջոցներն իրենը չեն: Հետապնդումը նա կապում է իր մասնագիտական գործունեության հետ, մասնավորապես, Մոսկվայում թաղման բիզնեսի հետաքննության հետ: Հունիսի 11-ին լրագրողից հանել են բոլոր մեղադրանքներն ու ազատ արձակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |