560 մլն դրամ՝ երկրաշարժից անօթևան մնացածների բնակարանային խնդրի լուծմանը![]() 13 հունիսի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Քաղաքաշինության կոմիտեն շրջանառության մեջ է դրել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից 560 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծ: Դրանով նախատեսվում է 60 ընտանիքի ապահովել բնակարանով, ինչպես նաև վերացվել կառուցված 31 բնակելի տների թերությունները։ Առաջարկում է 560 մլն դրամից 458 մլն դրամը տրամադրել Լոռու, 69 մլն-ն՝ Շիրակի և 32 մլն-ն՝ Արագածոտնի մարզին։ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ծրագրի շահառու ճանաչված 5396 ընտանիքից 4839-ը բնակարանով ապահովվել են 2008-2017 թվականներին։ Այդ նպատակով ծախսվել է մոտ 65 մլրդ դրամ։ Սակայն դեռևս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր, որը կառավարությունը նախատեսում է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |