Գործադիրի առաջարկով հունիսի 28-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի![]() 13 հունիսի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին ժամը 11:00-ին արտահերթ նստաշրջան կգումարի կառավարության առաջարկով: Օրակարգում են ընդգրկվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Կքննարկվեն նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրա-ցում կատարելու մասին» և մի շարք այլ օրինագծեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |