Տոնոյան. Հայկական անօդաչուներն էլ են թռչում շփման գծի երկայնքով13 հունիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իրավիճակին շփման գծում, Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ «այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։ Արձագանքելով լրագրողների դիտարկումները, թե առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ՝ Տոնոյանն ասել է. «Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», հայտնում է Aysor.am-ը: Նախարարը հրաժարվել է մեկնաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են դրանք։ Լրագրողի հարցին, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ. կա՞ նման սպառնալիք՝ Տոնոյանը պատասխանել է. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |