Օրինագիծ. 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները պետք է անկանխիկ վճարեն աշխատավարձը

Օրինագիծ. 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները պետք է անկանխիկ վճարեն աշխատավարձը

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի նախագիծը, որով նախատեսվում է 10 և ավելի աշխատող ունեցող գործատուների համար աշխատավարձն անկանխիկ եղանակով վճարելը պարտադիր դարձնել, դրական եզրակացություն է ստացել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից:

Օրինագծով բացառություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատողը դիմում է գրում կանխիկ վճարման համար:

Պատգամավորը նշել է, որ սա հերթական օրենսդրական նախաձեռնությունն է՝ միտված ՀՀ-ում ստվերային տնտեսության կրճատմանը:

«Նախաձեռնության նպատակն է ՀՀ-ում անկանխիկ վճարումների մշակույթի ներդրումը, որը կհանգեցնի ստվերի կրճատման, ինչն էլ կբերի բյուջետային մուտքերի ավելացման, հետևաբար՝ թոշակների, աշխատավարձների, նպաստների բարձրացմանը, բանակին, ոստիկանությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին, սոցիալական, առողջապահական և այլ ոլորտներին հատակացումների ավելացմանը», - գրել է պատգամավորը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---