Բրիտանացի նախարարն արտոնել է Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին![]() 13 հունիսի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխանությունները ստորագրել են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ի հարցումով այդ երկրին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը: Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը հայտնել է այդ մասին հարցազրույցներից մեկում: «Ասանժը պետք է ճաղերի ետևում գտնվի: ԱՄՆ-ից հարցում կա, որը կուղարկվի դատարան, սակայն ես արդեն ստորագրել եմ արտահանձնման վերաբերյալ արտոնագիրը և վավերացրել այն: Այնպես որ վաղը այն դատարան կուղարկվի», -ասել է Ջավիդը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Վերջնական որոշումը կայացնում է դատարանը, սակայն նախարարի դիրքորոշումը ևս շատ կարևոր է և ես կցանկանայի, որ արդարությունը հաղթեր: Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, ես այն ստորագրել եմ, սակայն վերջնական որոշումը դատարաններինն է», -ասել է նա: Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |