Կանխատեսում. 2040-ին մսի մեծ մասն արհեստական ծագում կունենա13 հունիսի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - 2040-ին մսի 60 %-ն արհեստականորեն կաճեցվի կամ կփոխարինվի նմանատիպ համով բուսական մթերքով: Այդպես են կարծում AT Kearney ընկերության մասնագետները: Մարդիկ աստիճանաբար կհրաժարվեն անասնաբուծությունից: «Այժմ շատերը մսարտադրության մեծ ոլորտն ընկալում են որպես անհարկի չարիք: Վեգանական փոխարինիչներն ու մշակաբույսերը դուրս կմղեն անասնապահությունը՝ դա միայն ժամանակի հարց է»,-ասվում է զեկույցում: Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու մարդկությունը կհրաժարվի սովորական մսի արտադրությունից, այն է, որ արդյունաբերական ֆերմերությունը բացասական ազդեցություն ունի բնապահպանության վրա՝ արտանետումներ, ջրավազանների աղտոտում և այլն: Ներդրումներն արհեստական մսի ստեղծման համար բուսական բաղադրիչներ օգտագործող ընկերություններում, ինչպիսիք են Beyond Meat, Impossible Foods и Just Foods ընկերությունները, աճում են: Օրինակ, 2018-ի մայիսին Beyond Meat-ը 240 մլն դոլար ներդրում է ներգրավել: «Հանրության անցումը բուսակերության և վեգանական կենսակերպի անվիճելի է, քանի որ մարդիկ գնալով ավելի շատ են ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի խնդիրներին ու կենդանիների բարեկեցությանը: Սակայն, մոլի մսակերները կկարողանան անփոփոխ թողնել իրենց սննդակարգը, վնաս չհասցնելով բնապահպանությանը»,-ասել է AT Kearney-ի գործընկեր Կարստեն Գերհարդը: Արհեստական մսից բացի, ըստ գիտնականների, մարդիկ միջատներ կուտեն և ջրիմուռների կաթ կխմեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |