Հայ համայնքը մեծ հարգանք է վայելում Իրանում19 սեպտեմբերի 2008 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Իրանի հայ համայնքը ամենահներից մեկն է աշխարհում` այն շուրջ 500 տարեկան է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել ե է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: «Չնայած, որ վերջին 20-30 տարում հայերի թիվը Իրանում կրճատվել է, իսկ երկրի մահմեդական բնակչությունն աճել է գրեթե երկու անգամ, կառավարության վերաբերմունքը համայնքի հանդեպ նույնն է մնացել` բարեկամական եւ հարգալից: Ըստ երկրի սահմանադրության մենք համարվում ենք ազգային եւ կրոնական փոքրամասնություն եւ որոշակի իրավունքներ ունենք: Կառավարությունը ֆինանսավորում է հայկական պատմական հուշարձանների վերականգնումը, դպրոցների շինարարությունը, միջոցներ է հատկացնում մշակույթի, կրթության զարգացման համար: Իրանի մեջլիսում համայնքը ներկայացված է երկու պատգամավորներով; Մեկակակն պատգամավորներ ունեն ասորական, հեթանոսական եւ հրեական համայնքները»,-նշել է Մելիքյանը: Նա հիշեցրել է, որ հենց կառավարության ջանքերով է պահպանվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել սբ.Թադեոսի վանքը: «Այժմ Իրանում գործում են 40 հայկական եկեղեցիներ: Հայերը, ինչպես նաեւ մյուս փոքրամասնությունները, ոչ մի խոչընդոտներ չունեն իրենց կրոնական դավանանքի հարցում: Միեւնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ կառավարության հոգատարությունը կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ, ուղղված է նրան, որ աշխարհի աչքերում Իրանն ընկալվի որպես ժողովրդավարական, քաղաքակիրթ պետություն»,-ասել է Մելիքյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |