ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել

ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում ընդգծվել ՀՀ-ում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, խորհուրդը ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ի շարունակություն 2018 թվականի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---