«Իմ քայլի» պատգամավորը դեռ չի շրջանառի իշխանավորին վիրավորելը քրեականացնող նախագիծը![]() 13 հունիսի 2019 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իշխանության ներկայացուցչին ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը քրեականացնող աղմկահարույց նախագիծը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, պատգամավորը հստակեցրել է, որ նախագիծը վերաբերում է միայն ծառայողական պարտականությունները կատարողներին հրապարակայնորեն և հասցեագրված վիրավորելուն։ «Խոսքը իշխանության այն ներկայացուցիչների մասին է, որոնց կարգադրիչ լիազորությունները բացի իրենց ենթականերից տարածվում են նաև երրորդ անձանց վրա՝ գործադիրի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ՃՈ, հարկային ծառայողներ, անվտանգության ծառայողներ և այլք: Հիմա ես հարց եմ տալիս․ կարելի՞ է արդյոք վիրավորել այն պաշտոնյային, որն իր ծառայողական պարտականություններն է կատարում, կարելի՞ է արդյոք խոչընդոտել նրա պարտականությունների կատարումը։ Այստեղ բոլորը կարդացել են իշխանության ներկայացուցիչ, և այդ իշխանություն բառն է հուներից հանում, սակայն այսօր ունենք ոստիկան, որին պատվիրակել ենք մեզ պաշտպանելու, մեր իրավունքները պաշտպանելու, եթե տվել ենք այդ լիազորությունը, ինչո՞ւ նրան չպիտի պաշտպանենք նաև այդ լիազորությույնները կատարելու ընթացքում»,- պարզաբանել է պատգամավորը: Արմեն Խաչատրյանը հավաստիացրել է, որ նախագծի վերաբերյալ կրկին քննարկումներ կանեն, կլրացնեն բացերը, կփորձեն ավելի մատչելի բացատրել և ըստ այդմ կորոշեն դրա հետագա ընթացքը։ Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է քրեականացնել իշխանության ներկայացուցչին իր կողմից ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը։ Վիրավորանքի համար պատիժը լինելու էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |