Եվրախորհրդարան. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է բացվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանում են, անկախ պարբերական վերելքներից ու անկումներից, հայտարարել է Եվրախորհրդարանի Ազատական կուսակցության նախագահ Գրեհեմ Վաթսոնը` կոչ անելով թուրքական կառավարությանը քայլեր ձեռնարկել իրավական բարեփոխումների եւ խոսքի ազատության ոլորտում, ինչն, անկասկած, օգտակար կլինի Անկարայի համար: Ըստ Վաթսոնի, նա աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտմանը: «Մենք ուշադիր հետեւում ենք Թուրքիայի առաջընթացին»,-նշել է նա: Վաթսոնը նաեւ ողջունել է Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի այցը Հայաստան եւ հավելել, որ սահմանը երկու երկրների միջեւ պետք է բաց լինի, հաղորդում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---