Մոգերինի. ՀՀ-ի հետ վերջին 1 տարվա հարաբերությունները գերազանց են

Մոգերինի. ՀՀ-ի հետ վերջին 1 տարվա հարաբերությունները  գերազանց են

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ի հետ վերջին մեկ տարվա հարաբերությունները գերազանց են:

«Ես կարող եմ հստակ գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես այն գերազանց կգնահատեմ», - ասել է նա:

Լրագրողի հարցին, թե ինչ համեմատություններ կանի ՀՀ ներկայիս և նախկին իշխանությունների հետ աշխատանքի միջև, Մոգերինին ասել է, որ երբեք չի համեմատի մի կառավարության աշխատանքը նախորդի աշխատանքի հետ:

Մոգերինին ընդգծել է, որ «ակնհայտ է՝ կողմերը նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել»: Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում:

Հունիսի 13-ին Բրյուսելում կայացել ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը:

Ընթերցեք նաև՝ «ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել»:

«ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը կդիտարկի «պատեհ պահի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---