Դատախազն ահազանգում է՝ Քոչարյանը 2-րդ անգամ դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված փակ մուտքից![]() 14 հունիսի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոց կալանքը փոխելու դեմ բողոքի քննության ժամանակ, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է՝ դահլիճ է մտնում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։ Դատախազը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանից պարզբանում է պահանջել: «Պաշտպանական կողմից առնվազն պարզաբանում եմ պահանջում՝ ինչո՞ւ է այդպես և արդյոք դա չի՞ ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ», - հարցրել է մեղադրող դատախազը։ Դատավոր Արմեն Դանիելյանն ի պատասխան հայտարարել է, որ որևէ շփում չի եղել: «Ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ։ Պատեհ պահի ես կճշտեմ, և եթե նպատակահարմարության անհրաժեշոտթյուն կա, պարզաբանում կտամ։ Իմ կողմից նման կարգ չի սահմանվել, որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել։ Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ որևէ շփում չկա», - ասել է դատավորը։ Դատավորի պատասխանից հետո դատախազը դիմել է Քոչարյանի պաշտպանական խմբին. փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որը թույլ է տալիս տեղաշարժվել հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործել այլ մուտքից։ «Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին», - ասել է Օրբելյանը: Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ կսպասեն դատարանի պարզաբանմանը: Հունիսի 12-ին Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |