Դերենիկ Մելիքյան. Իրանը կիսում է հայկական տեսակետը ղարաբաղյան հակամարտության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Իրանում կա Հայ դատի երկու գրասենյակ, մեկը` Թեհրանում, մյուսը` Նոր Ջուղայում: Փորձագետների եւ աշխատակիցների թվում կան նաեւ պարսիկներ` թրքագիտության, արաբագիտության, ցեղասպանությունների մասնագետներ: Մենք կազմակերպում ենք Ապրիլյան երեկոներ, որոնց ընթացքում սեմինարներ են լինում ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վերաբերյալ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:



Նրա խոսքերով, այդ սեմինարների շրջանակներում հրապարակվում են պարսիկ հեղինակների գրքեր հայ-իրանական, իրանա-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Իրանը շատ լարված հարաբերություններ ունի Թուրքիայի եւ առավել եւս Ադրբեջանի հետ: Թեհրանին դուր չի գալիս Բաքվի ձգտումը դեպի թրքական աշխարհ: Պանթուրանիզմն անընդունելի է Իրանի համար եւ, հավանաբար, այդ պատճառով է, որ նա կիսում է հայկական տեսակետը ղարաբաղյան հակամարտության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելին, ԼՂՀ անվտանգության գոտու շնորհիվ Իրանի սահմանը Հայաստանի հետ ավելացել է եւ Թեհրանում, բնականաբար, չեն ցանկանա, որ ԼՂՀ-ին մերձակա տարածքները հանձնվեն Իրանին: Առնվազն իմ տպավորությունն այդպիսին է»,-ընդգծել է Մելիքյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---