Փաշինյանը՝ Բակո Սահակյանի միջնորդության մասին. Ուղղակի միջամտել է դատական գործընթացին![]() 14 հունիսի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությանը: «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ բարոյական առումով այդ քայլը կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով «որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա»։ «Գործող նախագահը, ով ունի նաև ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ և այդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, և այդպես պետք է լինի, և պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ Դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |