Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը. Թրամփը գովել է նրան

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը. Թրամփը գովել է նրան

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ելույթ է ունեցել նախկին ազատազրկվածների իրավունքների պաշտպանության մասին:

The Associated Press գործակալության փոխանցմամբ, Քարդաշյանը մասնավորապես անդրադարձել է նրանց վերասոցիալականացման խնդիրներին, աշխատանք գտնելու հնարավորություններին:

Թրամփը միջոցառման ժամանակ գովեստի խոսքեր է ասել Քարդաշյանի հասցեին՝ հայտարարելով, որ ինքը հիացած է այս ոլորտում վերջինիս գործունեությամբ:

«Նա շատ սիրված է», - ասել է ԱՄՆ նախագահը Քարդաշյանի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---