ՌԴ դեսպանատուն. Քոչարյանի հետ հանդիպումը եղել է ՀՀ քաղգործիչների հետ շփումների շրջանակում14 հունիսի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի է ունեցել հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ շփումների շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ: «Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,-ասվում է դեսպանատան պարզաբանման մեջ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |