Տիգրան Թորոսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ19 սեպտեմբերի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Տ.Թորոսյանը գրավոր դիմումը փոխանցել է փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանին: Սեպտեմբերի 19-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ Տիգրան Թորոսյանը հաստատել է ավելի վաղ արված հայտարարությունն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհուրդը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |