Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել![]() 14 հունիսի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել: Հունիսի 12-ին Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նիստը նախագահող Դանիելյանին։ Հունիսի 14-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոց կալանքը փոխելու դեմ բողոքի քննության ժամանակ, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է՝ դահլիճ է մտնում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |