Բրիտանիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020-ին14 հունիսի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն արտահանձնման հարցով բրիտանական դատարանի առջև կկանգնի 2020-ի փետրվարի 25-ին: Այժմ Ասանժը կրում է իր 50 շաբաթական ազատազրկումը բրիտանական «Բելմարշ» բանտում՝ գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: Նա մասնակցել է Վեսթմինսթերյան մագիստրատի դատարանին տեսակապով, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը ստորագրել է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը: Այնուհետև, ըստ բրիտանական օրենսդրության, այն պետք է փոխանցվի դատարան: Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |