VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ: «Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում», - ասել է «Արսենալի» կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը: Ըստ նրա՝ նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որն օգնում է առաջ ընթանալ: «Այնպես որ ուրախ ենք գործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք VivaroBet-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության», - եզրափակել է Սիլվերսթոնը: «VivaroBet-ում բոլորն ուրախ են լինել «Արսենալի» համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալի» մեծ երկրպագուներն ենք, այս գործակցությունը VivaroBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում», - նշել է VivaroBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը: VivaroBet-ը գործարկվել է 16 տարի առաջ՝ Հայաստանում: «Ստեղծելով մեր սեփական ծրագրեն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք», - եզրափակել է VivaroBet-ի հիմնադիրը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |